Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճել է առաջին մեդալը: Այն արծաթյա է, հեղինակը 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն է: Ասենք, որ Ռուսաստանին առաջին ոսկին բերած մարզիկը նույնպես հայ է, նույնպես` ըմբիշ, նույնպես` հունահռոմեական ոճի: Ստեփան Մարանյանը հաղթող է ճանաչվել 59 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ Հայաստանը ներկայացրել է Ռոման Ամոյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ